Submitted by H.Andreasyan on

Հայելային հետքաշումը ենթադրում է, որ երկու կողմերն այսօր զբաղեցրած իրենց դիրքերից են հետ քաշվում. Պապոյան

Հայելային հետքաշումը ենթադրում է, որ երկու կողմերն այսօր զբաղեցրած իրենց դիրքերից հայելային հետ են քաշվում: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանական զորքերն արդեն իսկ գտնվում են Հայաստանի տարածքում, և ստացվում է, որ մենք հետ ենք քաշվում մեր տարածքներից, իրենք հետ են քաշվում էլի Հայաստանի տարածքներից, Պապոյանն ասել է. «Դուք Ջերմուկը նկատի ունեք, բայց մենք 32 այդպիսի տեղ ունենք: Մենք  Տավուշի մարզում բազմաթիվ գյուղեր ունենք, որ գյուղը դասական իմաստով մեր կազմում է, բայց 90-ականների պատերազմի արդյունքում գյուղի վարելահողերն իրենք գրավել են: Բա ինչո՞ւ մենք դրա մասին չենք խոսում: Հիմա մենք ասում ենք՝ «խաղաղության պայմանագիրը» պետք է ենթադրի, որ այն տեղերում, որտեղ կանգնած է ծանր տեխնիկա, իրենք հետ են քաշվում, նույն տեղում գալիս կանգնում են սահմանապահները, որոնք բնականաբար, բոլորովին այլ զենքերով են զինված:

Այնուհետև սկսում ենք սահմանազատում, սահմանագծում, որը կարող է ենթադրել, որ մենք ինչ-որ տեղում 100 մետր առաջ ենք գալիս, մեկ այլ տեղ հակառակը: Դա արդեն անում ենք քարտեզով»:

Ավելացնել նոր մեկնաբանություն