7854

Ադրբեջանը կոմանդո ջոկատների մասնակցությամբ հատուկ տակտիկական վարժանքներ է անցկացնում. ստեղծվող ռիսկերը պետք է պատշաճ գնահատել

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է

«Ադրբեջանը կոմանդո ջոկատների մասնակցությամբ հատուկ տակտիկական վարժանքներ է անցկացնում, ենթադրաբար Արցախի օկուպացված տարածքներում՝ կատարելով «պայմանական թշնամու խմբավորումների չեզոքացման վերաբերյալ» հրահանգներ: 

Նշեմ, որ կոմանդո ջոկատներն Ադրբեջանում ձևավորվել են 2021 թվականին՝ 2020 թվականի պատերազմից հետո։ Այս ջոկատներում ներգրավված զինվորականները հատուկ պատրաստություն են անցնում Թուրքիայում։ 

Պաշտոնական նկարագրության մեջ նշված է՝ «Կոմանդո բրիգադների հիմնական գործունեությունը բարդ տեղանքում մարտական ​​առաջադրանքների իրականացումն է։ Զորամասում ծառայելու համար զինվորականները վերապատրաստում են անցնում ձեռնամարտի, պարաշյուտով ցատկելու, լեռնադահուկային սպորտի, դիպուկահարի և այլ ֆիզիկական պատրաստվածության դասընթացներ»։ 

Կարծում եմ այս վարժանքները ու ստեղծվող ռիսկերը պետք է պատշաճ գնահատվել ՀՀ պաշտպանական գերատեսչության կողմից, պետք չի հանրությանը խաբել, թե Փաշինյանը խաղաղություն է բանակցում, ակնհայտ է, որ Փաշինյանը իր զիջումների հետևանքով ոչինչ չի ստացել, բացի պատերազմի նոր ռիսկից»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն