41

Սենատի որոշումը չի նշանակում, որ Փարիզն անմիջապես պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի դեմ. Սերգեյ Մելքոնյան

Պ.գ.թ., միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի՝ Ադրբեջանի դեմ բանաձևի հարցին՝ նշելով. 

«Ֆրանսիայի Սենատն այսօր բանաձև է ընդունել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։

Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր դետալի վրա.

Սենատի որոշումը ոչ մի բանի չի պարտավորեցնում Ֆրանսիայի Հանրապետությանը, այն չի նշանակում, որ Փարիզն անմիջապես պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի դեմ։

Հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Սրանից անմիջապես հետո ԱԳՆ-ն հրաժարվեց ճանաչել Արցախի անկախությունը։

ԱԳՆ-ն հայտարարեց. «Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը ոչ մեկին օգտակար չի լինի՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակիչներին, ո՛չ Եվրոպային, ո՛չ այլ երկրներին»։

Ամեն դեպքում, Ֆրանսիայի Սենատի նման որոշումները կարևոր հիմք են ապագայի համար»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն