Արևմտյան երկրներն անտեսում են Գազայի հատվածում «մերօրյա ֆյուրեր» Նեթանյահուի հանցագործությունները. Էրդողան
Արևմտյան երկրներն անտեսում են պաղեստինցիների դեմ Գազայի հատվածում «մերօրյա ֆյուրեր» Բենիամին Նեթանյահուի հանցագործությունները: Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է երկրի հարավարևմտյան շրջանում գտնվող Յալովա նահանգի նավաշինական գործարանում ռազմական նավերը շահագործման հանձնելու արարողության ժամանակ:
«Նրանք (Արևմուտքը) լուռ նայում են, թե ինչպես են չարությամբ առաջնորդվող արնախում «մերօրյա ֆյուրերը» և նրա թիմը պաղեստինցիների նկատմամբ կիրառում բարբարոսություն, որը հավասարազոր է ցեղասպանության»,- հայտարարել է Էրդողանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն