Թուրքիայի ռազմածովային ուժերը համալրվել են առանց անձնակազմի, ավտոմատ կառավարվող նավերով
Թուրքիայի ռազմածովային ուժերը համալրվել են առանց անձնակազմի, ամբողջովին ավտոմատ կառավարվող արագընթաց նավակներով, որոնք հագեցած են ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումներով։
Առաջին նավերը ռազմածովային ուժերին հանձնելու արարողությանը ներկա է գտնվել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նա շեշտել է, որ նման նավերը աշխարհում առաջինն են։
Ռադիոէլեկտրոնային պայքարից բացի` «Marlin Sida» կոչվող նավերն ընդունակ են սպառազինություն կրելու, այդ թվում՝ տորպեդներ ու կառավարվող հրթիռներ։
Ավելացնել նոր մեկնաբանություն