Աքարը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով թուրք զինծառայողներ են զոհվել
Աքարը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով թուրք զինծառայողներ են զոհվել
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով թուրքական բանակի երեք զինվոր է զոհվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ որոնողափրկարարական խմբերը բերվել են պատրաստության՝ Թուրքիայում երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։
«Մենք մոբիլիզացրել ենք մեր ինքնաթիռները՝ երկրաշարժի գոտի բժշկական և որոնողափրկարարական խմբեր ուղարկելու համար»,- ընդգծել է Աքարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն