Submitted by H.Minasyan on
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդում է Աղդամի շրջանում ականի պայթյունի հետևանքով մեկ վիրավորի մասին։ Այդ փաստով կառույցը հետաքննություն է սկսել։  Ըստ հաղորդումների՝ «Կուրթլար գյուղի բնակիչը (ծնված 1980 թ.) վիրավորվել է կիրակի Աղդամի թաղամասում ականի պայթյունի հետևանքով»։  Ադրբեջանի արտգործնախարարությունը, իր հերթին, հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ականի վրա պայթյուններից տուժածների թիվը հասել է 342-ի (2020 թվականի պատերազմից սկսած մինչև հիմա), և կոչ է արել միջազգային հանրությանը «պարտադրել

Բաքուն կոչ է արել միջազգային հանրությանը «պարտադրել Երևանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզները»

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդում է Աղդամի շրջանում ականի պայթյունի հետևանքով մեկ վիրավորի մասին։ Այդ փաստով կառույցը հետաքննություն է սկսել։

Ըստ հաղորդումների՝ «Կուրթլար գյուղի բնակիչը (ծնված 1980 թ.) վիրավորվել է կիրակի Աղդամի թաղամասում ականի պայթյունի հետևանքով»։

Ադրբեջանի արտգործնախարարությունն իր հերթին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ականի վրա պայթյուններից տուժածների թիվը հասել է 342-ի (2020 թվականի պատերազմից սկսած մինչև հիմա), և կոչ է արել միջազգային հանրությանը «պարտադրել Երևանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզները»։

Ավելացնել նոր մեկնաբանություն