Նյու Յորքում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Նյու Յորքում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Պաղեստինի հարցով հանդիպման նախաշեմին։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չկան։
Հիշեցնենք՝ Հաքան Ֆիդանը ԱՄՆ էր մեկնել հունվարի 22-ին՝ մասնակցելու Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անվտանգության խորհրդի նիստին, որը գումարվելու է Պաղեստինի թեմայով։
Ավելացնել նոր մեկնաբանություն