Submitted by A.Gevorgyan on
jdujs

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքում է Բորելի պնդումներն Ադրբեջանի դեմ

«Մենք կտրականապես մերժում ենք ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անհիմն պնդումներն Ադրբեջանի դեմ հունվարի 22-ին Արտաքին հարաբերությունների խորհրդի եզրակացությունների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

«ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից փաստերի բացահայտ խեղաթյուրումը Ադրբեջանի օրինական շահերի անտեսումն է, և նման սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտի վառ օրինակ է, որն էլ ավելի է լարում Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները»,- նշել է նա։

Հաջիզադեն նշել է, որ Ժոզեպ Բորելը, Ադրբեջանի և Հայաստանի տարածքների վերաբերյալ պատմական փաստերի հետ կապված Ադրբեջանի նախագահի տեսակետներն ամբողջությամբ խեղաթյուրելուց բացի, հրահրում է ռազմականացում և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի դեմ և որ ԵՄ ներկայացուցչի՝ Ֆրանսիային համերաշխության հայտարարությունը Ֆրանսիայից դիվանագետներին վտարելու վերաբերյալ ոչ միայն ակնհայտ միջամտություն է ընթացող իրավական հետաքննության գործընթացին, այլև արդարացնում է Ադրբեջանից վտարված ֆրանսիացի դիվանագետների անօրինական գործողությունները։  

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն