Թուրքիան Իսրայելին կոչ է անում Մերձավոր Արևելքում գնալ քաղաքական կարգավորման
Թուրքիան Իսրայելին և նրա աջակիցներին կոչ է անում ձգտել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի քաղաքական կարգավորման։
Ինչպես հաղորդում է «TRT haber»-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ բաց բանավեճի ժամանակ։
Նրա խոսքով՝ Գազայում և դրանից դուրս շարունակվող պատերազմը «չի կարող հանգեցնել ոչ խաղաղության, ոչ էլ հանձնվելու»։
«Ես խստորեն կոչ եմ անում Իսրայելին և նրա կողմնակիցներին ձգտել քաղաքական կարգավորման, քանի դեռ մենք ունենք նման հնարավորություն: Մենք պատմական պատասխանատվություն ունենք դադարեցնելու այս պատերազմը»,- ասել է Հ. Ֆիդանը:
Հիշեցնենք, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 200 պատանդի գերեվարմամբ` ներառյալ երեխաներ, կանայք:
Իսրայելական կողմն արձագանքել է դրան՝ հայտարարելով «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին, որը շարունակվում է մինչ օրս։
Ավելացնել նոր մեկնաբանություն