Submitted by A.Muradyan on
Detq

Պաշտոնական Բաքուն դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը

Բաքվում մտադիր են համարժեք պատասխանել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ստացված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել այդ անարդար և կանխակալ վերաբերմունքի հետ, և ներկայում պաշտոնական Բաքուն դիտարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ընդհանրապես Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը։ Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորության ճանաչումից»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ավելացնել նոր մեկնաբանություն