Submitted by A.Gevorgyan on
hyuj

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է հայկական կողմի հայտարարությանը ականների քարտեզներ ներկայացնելու մտադրության մասին

 ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր ադրբեջանական կողմին ականապատ տարածքների վերաբերյալ վերջերս հայտնաբերված տվյալները փոխանցելու մտադրության մասին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության 2024 թվականի հունվարի 25-ի հայտարարությանը:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: 

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է.

  1. Չնայած այս քարտեզները ցույց են տալիս, որ մեր տարածքներում թաղված է 400 հազար ական, սակայն իրականում փաստ կա, որ ականների թիվը 1 միլիոնից ավելի է։
  2. Հայկական կողմի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ  նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, և այդ քայլը չի ​​կարող դիտարկվել որպես վստահության կառուցման միջոց։ Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք մինչ օրս չէին ներկայացվել: 
  3. Դրա հետ մեկտեղ պետք է հրատապ միջոցներ ձեռնարկվեն վերջին 30 տարիների ընթացքում անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև նրանց զանգվածային գերեզմանների տեղի վերաբերյալ տեղեկատվության փոխանցման ուղղությամբ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն