54

Այսպես շարունակվելու դեպքում ՀՀ-ն կրկնելու է Արցախի ճակատագիրը. Արմեն Այվազյան

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտոնական Երևանի կողմից ականապատված տարածքների լրացուցիչ քարտեզների փոխանցումն Արցախը հայաթափած, ՀՀ տարածքը բռնազավթած, հայ ռազմագերիներին սպանած ու պատանդած, զօրուգիշեր Հայաստանին նոր ցեղասպանությամբ սպառնացող Ադրբեջանին ընդամենը նշանակում է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը գտնվում է թուրք-ադրբեջանական կոշտ վերահսկողության ու թելադրանքի ներքո։

2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր Հայաստանի Հանրապետության սողացող կապիտուլյացիան օրեցօր ուժգնանում է՝ աստիճանաբար ընդունելով  գաղութացման բնույթ, որին էլ հետևելու են ֆիզիկական բնաջնջումն ու հայաթափումը։ Նախ` Սյունիքն ու Սևանի ավազանն են բռնազավթվելու, ապա երկիրը արագորեն հայաթափվելու է, բնակչության մի մասն էլ՝ թուրքանալու։ 

Հայաստանի ներկա խամաճիկ իշխանությունը ինքնապաշտպանության բազմաշերտ համակարգ կազմակերպելու փոխարեն օժանդակում է թշնամու ցեղասպան զինված ուժերին, ամրապնդում նրանց ձեռքբերումները, ճանապարհ հարթում նրանց հաջորդ հարձակումների համար։ Ուրիշ ի՞նչ կերպ կարելի է բնորոշել փաշինյանական խունտայի նշված քայլերը, եթե ոչ կոլաբորացիոնիզմ՝ թշնամու հետ համագործակցություն։ Այսպես շարունակվելու դեպքում ՀՀ-ն կրկնելու է Արցախի ճակատագիրը։ Պետք է պատրաստվել համաժողովրդական ինքնապաշտպանության, այլապես ոչ հեռու ապագայում ականատեսն ենք դառնալու Հայաստանի լիակատար կործանման ու հայկական քաղաքակրթության կտրուկ ընդհատման»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0140
«Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի»․ ԶԳՕՆ հասարակության կերտման ճանապարհով
7
Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը. «Monument Watch»
ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է․ «Ազատություն»
4456
Ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան․ Արմեն Այվազյան
03
Բանակցությունների այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան
Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը