Հունգարիան փետրվարին կվավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հունգարիայի խորհրդարանը փետրվարին կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը դաշինքին։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Ստոլտենբերգի խոսքով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անցած օրերին հեռախոսազրույցի ընթացքում իրեն վստահեցրել է, որ լիովին կաջակցի դաշինքին Շվեդիայի անդամակցությանը։
«Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դաշինքն ավելի ուժեղ և անվտանգ կդարձնի բոլորիս համար։ Ես միանգամայն վստահ եմ, որ Հունգարիան կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն