Ժամանակն է նոր էջ բացել երկու երկրների հարաբերություններում. Իրանում Պակիստանի դեսպան
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մոհամմադ Մուդասար Թիփուն X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում անդրադառնալով Իրանում իր առաքելության շարունակմանը, գրել է. «Ուժեղ Իրանը և Պակիստանը շատ կարևոր են տարածաշրջանի և երկու ժողովուրդների պատմական հարաբերությունների զարգացման համար»։
Նա նշել է. «Ես վճռական եմ ավելի շատ աշխատել ավելի ուժեղ, ավելի ամուր և խաղաղ Պակիստանի համար, և ժամանակն է նոր էջ բացել երկու երկրների հարաբերություններում»։
Անցած երկուշաբթի Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ երկու երկրների դեսպանների ծառայությունը շարունակելու մասին: Հայտարարության մեջ նաև ասվել է, որ հունվարի 29-ին, իր պակիստանցի գործընկերոջ հրավերով, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը պաշտոնական այցով կմեկնի Իսլամաբադ:
Աղբյուրը՝ Pars Today
Ավելացնել նոր մեկնաբանություն