Submitted by D.Guyumjyan on
dertq

Կանադան կվերսկսի ԱԹՍ-ների պահեստամասերի մատակարարումները Թուրքիա, որոնք դադարեցվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ

Կանադան կվերսկսի անօդաչու թռչող սարքերի պահեստամասերի և պաշտպանական այլ սարքավորումների արտահանումը Թուրքիա, քանի որ կողմերը համաձայնության են հասել դրանց օգտագործման թափանցիկությունն ապահովելու հարցում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է «Bloomberg» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկու թուրք անանուն պաշտոնյայի։

Հաղորդվում է, որ Թուրքիան վերահաստատել է իր հանձնառությունը՝ տեղեկություն տրամադրելու անօդաչու թռչող սարքերի վերջնական օգտագործման վերաբերյալ՝ ներառյալ տեսախցիկների համակարգերը, որոնք նախկինում ներմուծվել են։

Կանադան սարքավորումների արտահանումը դադարեցրել էր 2020 թվականին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից թուրքական արտադրության ԱԹՍ-ների օգտագործումը խախտում է Թուրքիայի տված երաշխիքները կանադական սարքավորումների վերջնական օգտագործման վերաբերյալ։

Ըստ «Reuters»-ի՝ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն պահից, երբ Անկարան կավարտի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի վավերացումը։

Ավելացնել նոր մեկնաբանություն