Իրանի և Պակիստանի դեսպանները վերադարձել են երկու երկրների մայրաքաղաքներ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռասուլ Մուսավին հայտարարել է, որ Իրանի և Պակիստանի դեսպանները վերսկսել են իրենց դիվանագիտական ծառայությունը երկու մայրաքաղաքներում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոհադամը հունվարի 27-ին մեկնել է Իսլամաբադ։
«Ես մեկնում եմ Թեհրան»,- իր հերթին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Իրանում Պակիստանի դեսպան Մուհամեդ Մուդասիր Տիպուն։
Հիշեցնենք, որ Իրանի և Պակիստանի միջև հարաբերություններում լարվածության պատճառ էր դարձել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Պակիստանի տարածքի թիրախավորումը։ Դրանից հետո երկու երկրները հետ էին կանչել իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն