Հայաստանից ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը. Բայրամով
«Հունվարի սկզբին մենք Հայաստանից ստացել ենք առաջարկությունների փաթեթ՝ կապված խաղաղության պայմանագրի հետ, այժմ աշխատում ենք պատասխան առաջարկությունների ուղղությամբ»,- լրագրողներին տված իր հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Նա ասել է, որ Ադրբեջանի առաջարկությունների փաթեթը մոտ ապագայում կներկայացվի Հայաստանին։
«Կարծում եմ, որ 2024 թվականին խաղաղության պայմանագրի հետ կապված երկրների միջև ֆիզիկական հանդիպումների գործընթացը կշարունակվի»,- նշել է Բայրամովը։
Ավելացնել նոր մեկնաբանություն