Բաքուն հետաձգել է Նիդեռլանդների արտգործնախարարի այցը
Բաքուն որոշել է հետաձգել Նիդեռլանդների արտգործնախարար Հանկե Բրյունս Սլոթի այցն Ադրբեջան: Տեղեկությունը նշված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
Բաքվում մեղադրել են Նիդեռլանդների արտգործնախարարին «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերի» մեջ։
«Ադրբեջանական կողմը հոլանդական կողմին տեղեկացրել է, որ մտադիր չէ քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին խնդիրները, այլ միայն երկկողմ հարաբերությունները։ Կոչ ենք անում նիդեռլանդական կողմին վերջ տալ նման հայտարարություններին»,- ասել է Հաջիզադեն։
Ավելացնել նոր մեկնաբանություն