Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան նույն կարծիքին են Սիրիայում ԱՄՆ ներկայության հարցում
Սիրիայի հարցով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ ՌԴ-ն տեղեկություններ ունի այն մասին, որ ԱՄՆ-ն հայտարարել է Իրաքից իր ռազմական կոնտինգենտի դուրսբերումը սկսելու պատրաստակամության մասին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Լավրենտևը կարծում է, որ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը կարող է տարիներ շարունակ ձգվել։ «Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը և Թուրքիան միակարծիք են այն հարցում, որ Սիրիայում անկայունության հիմնական պատճառն ԱՄՆ-ի անօրինական ներկայությունն է»,- ասել է նա։
Վերջինիս համոզմամբ՝ ԱՄՆ իշխանություններն օգտագործում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին Սիրիայում իրավիճակը ապակայունացնելու համար։
Ալեքսանդր Լավրենտևը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դեմ է հութիների կողմից Բաբ էլ-Մանդեբի նեղուցում քաղաքացիական նավերի գնդակոծմանը, սակայն Արևմուտքի արձագանքն անհամաչափ է։
Ավելացնել նոր մեկնաբանություն