
Հայաստանի պաշտպանության բոլոր նախարարները՝ 1918-ից մինչև այսօր
Հայոց բանակի պատմությունը գալիս է հազարամյակների խորքից: Անպարտելի հայ ժողովուրդը 20-րդ դարավերջին ձեռք բերեց և կազմավորեց Ազգային բանակ: Բանակաշինության գործում հիշատակության են արժանի ՀՀ պաշտպանության նախարարները։
Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ՊՆ բոլոր ղեկավարներին։
- Հովհաննես Հախվերդյան (1873-1931), եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին, այն ժամանակ՝ ռազմական նախարարը վարչապետ Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմում (07.06.1918-07.08.1919 թթ.):
- Քրիստափոր Արարատյան (1876-1937), եղել է Հայաստանի Հանրապետության ռազմական երկրորդ նախարարը վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կազմում (07.08.1919-05.05.1920 թթ.):
- Ռուբեն Տեր-Մինասյան (1882-1951), եղել է Հայաստանի Հանրապետության ռազմական երրորդ նախարարը վարչապետ Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարության կազմում (05.05.1920-23.11.1920 թթ.):
- Դրաստամատ Կանայան (1884-1956), եղել է Հայաստանի Հանրապետության ռազմական վերջին նախարարը վարչապետ Սիմոն Վրացյանի կառավարության կազմում (24.11.1920-02.12.1920 թթ.):
- Ալեքսանդր Մյասնիկյան (1886-1925), Հայաստանի խորհրդայնացումից հետո Ալեքսանդր Մյասնիկյանը 1921 թվականի հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ ժողկոմխորհի առաջին նախագահ (վարչապետ) և ռազմական գործերի ժողկոմ:
- Հայկ Բժշկյանց (1887-1937), կարճ ժամանակ՝ նախքան Խորհրդային Հայաստանի միացումը ԽՍՀՄ-ին` 1922-ին, Գայը եղել է ռազմական ժողկոմ:
- Վազգեն Սարգսյան (1959-1999), Հայաստանի Հանրապետության պաշպանության նախարար Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին:
- Վազգեն Մանուկյանը 1992-ի հոկտեմբերի 20-ից մինչև 1993-ի օգոստոսի 21-ը եղել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար և պաշտպանության հարցերը համակարգող պետական նախարար 1992-ի սեպտեմբերից մինչև 1993-ի օգոստոս, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ:
- Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ համապատասխանաբար 1993-ի օգոստոսից մինչև 1995-ի հուլիս և 2000-ից 2007 թվականներին:
- Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցել է (1999-2000 թթ.) Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ:
- Միքայել Հարությունյանը պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցրել է 2007 թ. ապրիլի 25-ից մինչև 2008-ի ապրիլ՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում:
- Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2008-ի ապրիլի 14-ից մինչև 2016-ի սեպտեմբերի 9:
- Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարար է եղել 2016-ի հոկտեմբերի 3-ից մինչև 2018-ի մայիսի 11-ը:
- Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 11-ից մինչև 2020 թ․։
- Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2020 թ. նոյեմբերի 20-ից մինչև 2021 թ․։
- Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի օգոստոսի 2-ին: Պաշտոնանկ է արվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին:
- Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին։
















Ավելացնել նոր մեկնաբանություն