Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Ալբանիա, Բուլղարիա և Ռումինիա
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունվարի 28-31-ը պաշտոնական այց կկատարի Ալբանիա, Բուլղարիա և Ռումինիա: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ֆիդանի այցերի շրջանակում նախատեսվում են տարածաշրջանային և գլոբալ ընթացիկ իրադարձությունների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ քննարկումներ։
Ֆիդանը մտադիր է հանդիպել նաև թուրք գործարարների և թուրքական սփյուռքի ներկայացուցիչների հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն