Submitted by A.Gevorgyan on
hyujg

Թուրքիայի պարտքն է պաշտպանել Ադրբեջանի իրավունքները. Չավուշօղլու

«Որպես մեկ ազգ՝ մեր պարտքն է պաշտպանել Ադրբեջանի իրավունքները»,- X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

Չավուշօղլուն ավելի վաղ Ադրբեջանի դեմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշումն անվանել էր ոչ օբյեկտիվ և ոչ կառուցողական։

«Ես շատ եմ ցավում, որ ԵԽԽՎ-ն չհաստատեց ադրբեջանական պատվիրակության անդամների հավատարմագրերը։ Սա իսկապես լուրջ հարված է ԵԽԽՎ-ի հեղինակությանը։ Հուսով եմ, որ այս որոշումը, որը չի նպաստում համագործակցությանն ու երկխոսությանը, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, կչեղարկվի։ ԵԽԽՎ-ն պետք է որքան հնարավոր է շուտ ուղղի այս սխալը»,- գրել էր նա։ 

Թուրքիան շարունակում է գրեթե բոլոր հարթակներում ցույց տալ և բարձրաձայնել թուրք-ադրբեջանական տանդեմի մասին։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն