Submitted by A.Gevorgyan on
hdysh

Թուրքիայի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է թուրքական «TRT haber» կայքը։

Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ահմեդ Յըլդըզը X-ի իր էջում նշել է, որ պաշտոնյաները քննարկել են Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունները։

Դիվանագիտական աղբյուրների տեղեկություններով՝ Նուլանդը Թուրքիա է եկել փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարի հրավերով՝ Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի շրջանակում։ Խորհրդակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանային և միջազգային խնդիրները, ինչպես նաև Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները։

Ավելացնել նոր մեկնաբանություն