Submitted by H.Minasyan on
Երևանը պետք է սեղմի Ադրբեջանի մեկնած «խաղաղության ձեռքը»․ Հուլուսի Աքար

Երևանը պետք է սեղմի Ադրբեջանի մեկնած «խաղաղության ձեռքը»․ Հուլուսի Աքար

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը մեկնել է Բաքու։

Աքար-Ալիև հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները ռազմական ու պաշտպանական արդյունաբերության ոլորտում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հ․ Աքարը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին՝ սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։

Թուրք պաշտոնյան շեշտել է, որ Երևանը առանց ժամանակ կորցնելու պետք է սեղմի Ադրբեջանի մեկնած «խաղաղության ձեռքը»։

«Որոշ երկրներ ինչ-որ կերպ Հայաստանին ցանկանում են պրոքսի-պետության զգեստ հագցնել։ Եթե Հայաստանն այս սխալ ճանապարհը մտնի, ինչպես 44-օրյա պատերազմում, շատ լուրջ վնաս կկրի, գին կվճարի։ Դա չպետք է թույլ տալ։ Մեզ համար առանցքայինը խաղաղությունն է, հանգստությունը և Կովկասի ապագան»,- նշել է Աքարը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն