Բայրամովը Աքարի հետ քննարկել է Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության օրակարգը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանական հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Հանդիպման ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի միջև քննարկվել է համագործակցության օրակարգը, ինչպես նաև խորհրդարանական և անվտանգության ոլորտում համագործակցությունը: Բայրամովն ընդգծել է երկու երկրի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացումը և նշել, որ փոխադարձ այցերը կարևոր են հարաբերությունների համար։
Ըստ նրա` Ադրբեջանի և Թուրքիայի պետական կառույցների միջև ինտենսիվ աշխատանքային շփումները մեծապես նպաստում են երկկողմ հարաբերություններին։
«Շուշիի հռչակագրի» շրջանակում կողմերն ընդգծել են երկու երկրի սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում, հատկապես անվտանգության և բանակաշինության, ինչպես նաև այդ հարաբերությունների զարգացման լայն ներուժի առկայությունը։
Հուլուսի Աքարն իր հերթին շեշտել է բոլոր հարթակներում երկու երկրի փոխադարձ աջակցության և միջխորհրդարանական հարաբերությունների ապագա հեռանկարները, ինչպես նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության հնարավորություններից օգտվելու Ադրբեջանի լայն հեռանկարների առկայությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն