Submitted by detq-editor on
Ադրբեջանի զինված ուժերը կրակային վարժանքներ է անցկացրել

Ադրբեջանի զինված ուժերը կրակային վարժանքներ է անցկացրել

Ցամաքային զորքերի 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ իրականացվել են կրակային վարժանքներ, մասնավորապես հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից կրակային պատրաստության գործնական հրաձգության վարժություններ։

Այս մասին հայտնում են Ադրբեջանի  ՊՆ-ից։

Ադրբեջանցի զինծառայողները նախքան վարժանքները անվտանգության կանոնների մասին են տեղեկացվել և տեսական գիտելիքներ ստացել:

Տեսական գիտելիքներին տիրապետելուց հետո նրանք ուսումնական տարածքներում հակառակորդի թիրախները հայտնաբերելու և ոչնչացնելու առաջադրանքներ են կատարել:

Դաշտային վարժանքներում հիմնական շեշտը դրվել է ճշգրիտ կանոնների պահպանմամբ թիրախները ճշգրիտ կրակով ոչնչացնելու զինծառայողների կարողությունների  բարձրացման վրա։

Ավելացնել նոր մեկնաբանություն