Թեհրանը հերքում է ամերիկյան զորքերի վրա հարձակմանն իր առնչությունը
Իրանը ոչ մի կապ չունի Սիրիա-Հորդանան սահմանին տեղի ունեցած հարձակման հետ, հայտարարել է ՄԱԿ-ում Թեհրանի ներկայացուցչությունը. հարձակման հետևանքով զոհվել է երեք ամերիկացի զինվոր, ևս 25-ը վիրավորվել են:
ԱՄՆ-ի բանակի և տարածաշրջանային դիմադրության ուժերի միջև հակամարտություն է ընթանում, IRNA գործակալությանը հայտնել են ներկայացուցչությունում, երկու կողմերը ներգրավված են հարձակումներում:
Իրաքում հիմնված իսլամական դիմադրությունը կիրակի ստանձնել է հարձակման պատասխանատվությունը. ըստ վերջինիս՝ հարձակումը կատարվել է «Գազայում մեր ժողովրդի դեմ սիոնիստական հանցագործություններին ի պատասխան և ցույց է տալիս Իրաքում ու տարածաշրջանում ամերիկյան օկուպացիոն զորքերին դիմակայելու մեր մոտեցումը»:
Ավելացնել նոր մեկնաբանություն