աեաք

Թուրքական մանր, միջին և բարձրաստիճան պաշտոնյաները շատ ավելի են սպառնում Հայաստանին . դա ունի իր տրամաբանական բացատրությունը

Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Երեկ Հուլուսի Աքարը, ով հանդիսանում էր 44 օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի պատպանության նախարարը, սպառնաց Հայաստանին պատերազմով: Թուրքական մանր, միջին և բարձրաստիճան պաշտոնյաները շատ ավելի են սպառնում Հայաստանին քան Ադրբեջանի: Դա ունի իր տրամաբանակամ բացատրությունը.

 1. Թուրքիան առավել  շահագրգռված է «Զանգեզուրի միջանցքով», քան Ադրբեջանը
 2. Թուրքիայի համար բացվել են լայն շանսեր ավարտին հասցնելու դեռևս 1920 ական թվականներին կասեցված Հայաստանի քաղաքականապես և ֆիզիկապես ոչնչացնելու գործըմթացը:
 3. Հայաստանի դեֆակտոների կողմից խաղաղության լոզունգները, Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելը և Էրդողանի երդմնակալության արարողության մասնակցելը Թուրքիան չդիտարկեց խաղասիրական և գթսրտական արարներ, այլ  քծնողական,որը ձեռնտու էր իրեն»:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն