Թուրքիան առաջիկա տարիներին կսկսի սեփական տիեզերանավն արտադրել․ Էրդողան
Թուրքիան նախատեսում է սեփական տիեզերանավերի արտադրություն սկսել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Առաջին տիեզերագնացին տիեզերք ուղարկելը մեր առաջին քայլն էր նոր սերնդի պատրաստման գործում: Հուսով եմ, որ մենք կտեսնենք մեր հրթիռը տիեզերքում: Հուսով եմ, որ առաջիկա տարիներին մենք կսկսենք արտադրել մեր սեփական տիեզերանավը»,- ասել է Էրդողանը:
Առաջին թուրք տիեզերագնաց Ալփեր Գեզերավչին տիեզերք է ուղարկվել այս տարվա հունվարի 19-ին։ Սպասվում է, որ նա Երկիր կվերադառնա այս շաբաթվա վերջին:
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է թուրքական երկրորդ ավիակիրը կառուցելու ծրագրերի մասին։
«Երբ մենք 2022 թ․ եկանք իշխանության, Թուրքիայի մասնաբաժինն իր պաշտպանական արդյունաբերության մեջ կազմում էր ընդամենը 20 տոկոս: Մենք արդեն հասել ենք մատակարարման 80 տոկոսի մակարդակին և մտադիր ենք հասնել 100 տոկոսի: Այժմ մենք կկառուցենք երկրորդ ավիակիրը մեր նավաշինարանում»,- ասել է Էրդողանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն