Submitted by H.Minasyan on
Թուրքիայի նախագահի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին հրամանագրի ստորագրումը Կանադայի քաղաքական և հասարակական շրջանակներում վերստին ակտիվացրեց դեպի Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման արգելքի վերացման թեման։  Հիշեցնենք, որ արտահանման արգելքը սահմանվել էր 2019 թվականին՝ Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով։ Ակտիվ բանակցությունների արդյունքում, այն փաստացի վերացվել էր 2020 թվականին՝ մինչև Արցախում դրանց կիրառման հետևանքով նոր արգելքի սահմա

Կանադայի կողմից դեպի Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման արգելքի վերացման մասին

Թուրքիայի նախագահի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին հրամանագրի ստորագրումը Կանադայի քաղաքական և հասարակական շրջանակներում վերստին ակտիվացրեց դեպի Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման արգելքի վերացման թեման։

Հիշեցնենք, որ արտահանման արգելքը սահմանվել էր 2019 թվականին Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով։ Ակտիվ բանակցությունների արդյունքում այն փաստացի վերացվել էր 2020 թվականին՝ մինչև Արցախում դրանց կիրառման հետևանքով նոր արգելքի սահմանումը։ 

Միջազգային լրատվամիջոցները, հղում անելով Կանադայի պետական համակարգում անանուն աղբյուրների և Թուրքիայի ու Կանադայի ԱԳ փոխնախարարների ս.թ. հունվարի 23-ին կայացած հանդիպմանը, հունվարի 26-ին տեղեկություն տարածեցին, որ Թուրքիայի համաձայնությունը հնարավոր է եղել ապահովել ԱՄՆ-ի և Կանադայի կողմից կատարված զիջումների հաշվին, այն է՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային «F-16» կործանիչների մատակարարման, իսկ Կանադայի կողմից դեպի Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման արգելքի վերացման շնորհիվ։  

 

Ավելացնել նոր մեկնաբանություն