Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է. Զատուլին
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Գոնե այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը լքել է իր տներն այն հողից, որն իր հայրենիքն է»,- ասել է նա։
Զատուլինը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականում տեղի է ունեցել՝ «անկախ նրանից, թե ով ինչ է ասում մեր աշխարհում, միջազգային կազմակերպություններում և այլն»։
Զատուլինը մեկնաբանել է նաև Սամվել Շիրինյանի գործողությունները, որը շրջել է Երևանի` պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակները։ Ռուս պատգամավորը Շիրինյանի գործողությունները «բարբարոսություն» է անվանել՝ նշելով, որ հավանաբար նա խելագարվել է։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում էթնիկ զտում է իրականացվել, որի հետևանքով Արցախի 120 հազար բնակչությունը ստիպված եղավ լքել իր տները։ Չնայած, իր շահերից ելնելով, ՌԴ-ն պաշտոնապես չի ընդունում, որ Արցախում կատարվածը էթնիկ զտում էր, այնուամենայնիվ այդ երկրում կան գործիչներ, որոնք իրականությունն օբյեկտիվ են գնահատում։
Ավելացնել նոր մեկնաբանություն