Submitted by detq-editor on
 Իրանը միջոցներ չի ձեռնարկել «ահաբեկչական» հարձակումը կանխելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ

Իրանը միջոցներ չի ձեռնարկել «ահաբեկչական» հարձակումը կանխելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ

Իրանը միջոցներ չի ձեռնարկել «ահաբեկչական» հարձակումը կանխելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ

 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման ժամանակ Իրանի ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկել «ահաբեկչին վնասազերծելու համար»։

Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հաջիզադեն հայտնել է, որ չնայած «ահաբեկիչը բազմիցս փորձել է ներթափանցել Ադրբեջանի դեսպանատուն, սակայն Իրանի ոստիկանությունը չի կանխել այս ահաբեկչական ակտը»։ Նա նշել է, որ երբ «ինքնաձիգով, ատրճանակով և Մոլոտովի կոկտեյլով զինված ահաբեկիչը հասկացել է, որ իր փորձը ձախողվել է, կրակ է բացել այն հարկի բնակարանների պատուհանների վրա, որտեղ ապրում են դեսպանատան աշխատակիցների ընտանիքները»։

«Հետո փորձել է այրել մեր դեսպանատան մեքենան»,- ասել է Հաջիզադեն։ Վերջինս նշել է նաև, որ ավելի ուշ անհայտ անձը դուրս է եկել մեքենայից, «որով ժամանել է ահաբեկիչը»՝ իր հետ տանելով որոշ իրեր։

«Այս բոլոր գործոնները ևս մեկ անգամ ապացուցում են, որ դա կանխամտածված ահաբեկչական գործողություն էր»,- եզրափակել է Հաջիզադեն։

Ավելացնել նոր մեկնաբանություն