Ադրբեջանի ԶՈՒ-ն այս տարի Ղազախստանում կմասնակցի երկու միջազգային զորավարժության
Ադրբեջանի զինուժը նախատեսում է այս տարի Ղազախստանում մասնակցել 2 միջազգային զորավարժությունների։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ղազախստանի ՊՆ-ին։
Տեղեկության համաձայն՝ «Միավորում 2024» զորավարժությանը կմասնակցեն Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը։
Տարվա ընթացքում նախատեսվում է Ղազախստանում անցկացնել Կասպից ծովի երկրների՝ Ղազախստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի զինված ուժերի համատեղ զորավարժություններ։ Դրանից բացի՝ Թուրքիան և Ղազախստանը համատեղ զորավարժություն կկազմակերպեն։
Ակնկալվում է, որ այս տարվա գարնանը Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները « Անսասան եղբայրություն» կոչվող զորավարժությունը կանցկացնեն։ Միաժամանակ այս տարի Ղազախստանի երկկողմ համատեղ զորավարժություններն են նախատեսվում Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Բելառուսի հետ։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը հստակ շարունակում է լայնացնել դաշնակիցների շրջանակը և զուգահեռ «խաղաղության անվան» ներքո զորավարժություններ անցկացնել տարբեր երկրների հետ, փորձ ձեռք բերել։
Ավելացնել նոր մեկնաբանություն