Այխան Հաջիզադեն պատասխանել է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահին
«Լավ կլիներ, որ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան չմեկնաբաներ կեղծ հայկական նարատիվների վրա հիմնված հարցերը»,- այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Չեխիայի խորհրդարանի նախագահի հայտարարությունները:
Նա ասել է, որ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահը պետք է հարցներ, թե ե՞րբ Հայաստանը սահմանադրությամբ և օրենսդրությամբ կվերացնի տարածքային պահանջներն իր հարևանների նկատմամբ։
Նշենք, որ Մարկետա Պեկարովա Ադամովան այցելել է Հայաստան և հանդիպել Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն