Submitted by H.Minasyan on
Մերձավոր Արևելքի ամենաուժեղ 10 բանակների ցանկը. Թուրքիան առաջինն է

Մերձավոր Արևելքի 10 ամենաուժեղ բանակների ցանկը. Թուրքիան առաջինն է

Ամերիկյան «GlobalFirePower»-ը հրապարակել է 2024-ի Մերձավոր Արևելքի 10 ամենաուժեղ բանակների ցանկը։

Այս մասին հայտնում է «Ermenihaber» լրատվական գործակալությունը:

Մերձավոր Արևելքի ամենաուժեղ բանակների ցանկը գլխավորում է Թուրքիան։ Նշվում է, որ Թուրքիան ունի 520․000 գործող զինծառայող և 400․000-անոց պահեստազոր, ինչպես նաև 1069 ինքնաթիռ և ուղղաթիռ ու առանձնանում է հատկապես անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներով։ Ընդհանուր առմամբ պատերազմին պատրաստ մարդկանց թիվը մոտ 43 մլն է։

Երկրորդ տեղում Իրանն է։ Նշվում է, որ չնայած պատժամիջոցներին՝ Իրանը ունի 600․000 զինծառայող, 551 ինքնաթիռ ու ուղղաթիռ։ Իսկ պատերազմին պատրաստ մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 50 մլն։

Երրորդ տեղում Եգիպտոսն է՝ 9 մլրդ դոլար բյուջեով, 685․000-անոց բանակով, 238 ռազմական ինքնաթիռով, 338 ուղղաթիռով և 5000-ից ավելի տանկով ու զրահապատ մեքենայով։ Եգիպտոսի նավատորմը բաղկացած է 42 պարեկային նավից, 20 ռազմանավից և 8 սուզանավից։

Չորրորդ տեղում Իսրայելն է՝ 24 մլրդ դոլար բյուջեով, 526․000 զինվորով, 241 ռազմական ինքնաթիռով և 146 ուղղաթիռով, 370 տանկով և 43-ից ավելի զրահապատ մեքենայով։

Առաջին հնգյակը եզրափակում է Սաուդյան Արաբիան՝ 71 մլրդ դոլար բյուջեով, 75․000-անոց ցամաքային բանակով, 283 ռազմական ինքնաթիռով, 262 ուղղաթիռով, մոտ 500 տանկով և 11 ռազմանավով։

Վեցերորդ տեղում Իրաքի բանակն է։ Նշվում է, որ Իրաքը ունի 5 մլրդ դոլար բյուջե, 175․000 զինվորական, 848 տանկ և մոտ 40․000 զրահատեխնիկա։

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բանակը 15․5 մլրդ դոլար բյուջեով և 44․000-անոց բանակով, 99 ռազմական ինքնաթիռով և 246 ուղղաթիռով յոթերորդ տեղում է։

Ութերորդ տեղում 1․4 մլրդ դոլար բյուջեով, 130․000 զինվորով, 168 ռազմական ուղղաթիռով և 153 ուղղաթիռով Սիրիան է։

Իններորդ տեղում Կատարն է՝ 14 մլրդ դոլար բյուջեով, 42․500-անոց բանակով, 67 ուղղաթիռով, 12 բեռնատար ինքնաթիռով և 92 ռազմական ինքնաթիռով։

Տասնյակը եզրափակում է Քուվեյթը՝ 9․5 մլրդ դոլար բյուջեով, 60․000 զինվորով, 36 ռազմական ինքնաթիռով և մոտ 400 տանկով։

Ավելացնել նոր մեկնաբանություն