Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի ռազմական հզորությանը. Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի ռազմական հզորությանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
«Իրանի ռազմական հզորությունը սպառնալիք չէ որևէ երկրի համար, այլ ավելի շուտ անվտանգության գեներատոր է, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել այդ ուժին»,- ասել է նա։
Իրանի նախագահը միևնույն ժամանակ նախազգուշացրել է երկրի թշնամիներին՝ ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ պատերազմ սկսել, բայց վճռականորեն կպատասխանի իրեն ուղղված ցանկացած սպառնալիքի։
Էբրահիմ Ռայիսին հավելել է, որ արտատարածաշրջանային դերակատարները փորձում են Իրանը ներքաշել պատերազմի մեջ, ինչը իրանական կողմն ամեն կերպ կանխում է։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը պարբերաբար հստակ քայլեր է ձեռնարկում՝ երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Սա բնականաբար անհանգստացնում է երկրի թշնամիներին, և Իրանի նախագահի հայտարարությունները պայմանավորված են հենց այս իրողությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն