Submitted by A.Muradyan on
Դետք

Թուրքիայի պաշտպանության նախարարն Իրաքում է

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Իրաքում պաշտոնական շփումների շրջանակում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի շրջանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «TRT haber»-ը՝ հղում անելով  նախարարության հայտարարությանը։

«Երեկ երեկոյան Բաղդադից Էրբիլ տեղափոխված նախարար Յաշար Գյուլերը հանդիպում է ունեցել Իրաքի Քուրդիստանի շրջանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն