ԵԱՀԿ դիտորդները հետևել են Ստեփանակերտում քվեարկության ընթացքին
Օկուպացված Ստեփանակերտում քվեարկության ընթացքին հետևել են միջազգային դիտորդներ Ուզբեկստանից, Սերբիայից, Բելառուսից և Մոլդովայից։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Դիտորդները գտնվել են 122-րդ ընտրատարածքի 14-րդ տեղամասում։
Նշենք, որ այսօր Ադրբեջանում անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ։ Ըստ Ադրբեջանի ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկողների 70%-ը արդեն մասնակցել է ընտրություններին։ Ընտրախախտումներից մեկն այն է, որ Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքի անդամները գրանցված են Բաքվում, սակայն նրանք քվեարկել են օկուպացված Ստեփանակերտում:
Ավելացնել նոր մեկնաբանություն