ԱՄՆ սենատոր Ռենդ Փոլն օրինագիծ է պատրաստել Թուրքիային «F-16»-ի վաճառքը կանխելու համար
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2024-ի հունվարի 26-ին հրապարակել էր Թուրքիային առավելագույնը 23 մլրդ դոլար արժողությամբ «F-16» ռազմական ինքնաթիռներ տրամադրելու ծանուցումը։
Այդ առնչությամբ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատման ներկայացված գնումների վերաբերյալ Սենատից առարկություն է ստացվել։ ԱՄՆ սենատոր Ռենդ Փոլն օրինագիծ է պատրաստել Թուրքիային «F-16»-ի վաճառքը կանխելու համար։ Վերոնշյալ օրինագծի հաստատման համար անհրաժեշտ է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ Սենատի մեծամասնության քվեն։
Նշվում է, որ եթե օրինագիծը չհաստատվի, և այլ առարկություններ չլինեն, ապա փետրվարի 10-ին սպասվում է, որ Կոնգրեսը կհաստատի վաճառքը։
Աղբյուրի նշմամբ՝ 23 մլրդ դոլար բյուջեում ներառված են 40 «F-16 Block-70» ռազմական ինքնաթիռ, 79 «F-16 Block 70»-ի արդիականացման հավաքածու։ Բացի վերոնշյալ ինքնաթիռներից` ներառված են նաև 48 «F-110 Turbofan» շարժիչ, հակաճառագայթային հրթիռներ և այլ համակարգեր։
Ավելացնել նոր մեկնաբանություն