Ի՞նչ ենթատեքստ ուներ Էրդողանի շնորհավորանքը Ալիևին. թուրքագետ
Պ.գ.թ. թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Երեկ կայացած Ադրբեջանի նախագահական ընտրություններում Ալիևը տարավ բացարձակ (93,9% ) հաղթանակ: Եվ առաջինը շատ արագ` տեղմասերի փակումից մեկ ժամ հետո, Իլհամին շնորհավորեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Շնորհավորական ուղերձը հատկանշական էր նրանով, որ Էրդողանը մաղթեց Ալիևին շուտափույթ կերպով խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ:
Ալիևը այս ընտրությունով լեգետիմացրեց իր հաղթանակը Արցախում և ընտրվեց նաև այդ տարածքներից ու քվեարկեց Ստեփանակերտում: Իսկ Էրդողանի շնորհավորական ուղերձում տեղ գտած խաղաղության կոչը ուներ երկու տրամաբանություն.
1. Ալիևի լեգիտիմությունը Արցախի տարածքի վրա և դրա շուտափույթ ամրապնդումը խաղաղության պայմանագրով :
2. Իրեն ներկայացրեց խաղաղասերի կերպարում:
Սակայն պարզից էլ պարզ է Էրդողանական նկրտումները ՀՀ տարածքի նկատմամբ «Զանգեզուրի միջանք» բացելու համար:
Իսկ Հայաստանում, ավա՜ղ շարունակվում դժբախտի և դժգույնի տրամաբանությունը այս անգամ արդեն ոչ թե կոնկրետ հայրենիքի մի հատվածի վերաբերյալ, այլ ամբողջ հայրենիքի»:
Ավելացնել նոր մեկնաբանություն