Submitted by M. Gasparyan on
a

Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ են սպասվում. Չինաստանի առաջնորդ

Չինաստանն ու Ռուսաստանը նախկինում միասին բազմաթիվ մարտահրավերների են բախվել։ Այս մասին չինական Ամանորի նախաշեմին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը։

Նա նշել է, որ չին-ռուսական հարաբերություններին ապագայում զարգացման նոր հնարավորություններ են սպասվում։

Սի Ցզինպինը հավելել է, որ իր և Պուտինի համար բարի ավանդույթ են դարձել չինական Նոր տարվա կապակցությամբ շնորհավորանքներ փոխանակելը և երկկողմ հարաբերությունների զարգացման ձեռքբերումները վերանայելը, հայտնում է «Xinhua»-ն։

Ավելացնել նոր մեկնաբանություն