Submitted by D.Guyumjyan on
detq

ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին, ձախողումից բացի, այլ բան չի բերի․ Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Լիբանանում հայտարարել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին և այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ոչ մի արդյունքի չի հանգեցնի՝ ձախողումից բացի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։​​​​​​​

Հաղորդվում է, որ Աբդոլլահիանը Բեյրութ է ժամանել ուրբաթ երեկոյան։ Ավելի ուշ նա մասնակցել է լիբանանցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսին։

Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ Գազայում ճգնաժամի սկզբից Թեհրանը հայտարարել է, որ «պատերազմը լուծում չէ»։ Նրա խոսքով՝ իսրայելական վարչակարգը ձգտում է, որպեսզի ԱՄՆ-ն խեղդվի Արևմտյան Ասիայի ճահճում։

«Մենք ընդգծում ենք, որ ԱՄՆ-ն պետք է շտապ դադարեցնի աջակցությունն Իսրայելի վարչակարգին, որը երեխաներ է սպանում»,- եզրափակել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն