Submitted by H.Minasyan on
«Ղարաբաղի հարցը փակված է». Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան

«Ղարաբաղի հարցը փակված է». Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան

«Ղարաբաղի հետ կապված հարցը փակված է, այս տարիների ընթացքում Ռուսաստանը ջանքեր է գործադրել Ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, ցավոք, չստացվեց. սեպտեմբերին այս թեման փակվեց ուժով, Ռուսաստանի Դաշնությունը միշտ շատ կարևոր դեր է խաղում: Կարգավորման գործում Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել երկու կողմերի միջև խաղաղության պայմանագրի բանակցություններում»,- այս մասին «Известия» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

«Այժմ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն փոխանակում են խաղաղության պայմանագրերի նախագծերը։ Այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, իմ կարծիքով, միանգամայն արդարացված է, ստանդարտ ձևակերպումներ և հոդվածներ, որոնք, որպես կանոն, գոյություն ունեն կողմերի միջև խաղաղության պայմանագրերում։ Ելնելով այն առաջարկներից, որ անում է Բաքուն, ինձ թվում է, որ այդ բանակցությունները կարող են բավականին արագ ավարտվել, մենք պատրաստ ենք Մոսկվայի հարթակ տրամադրել, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում տրամադրել մեր փորձը, տեքստի վերաբերյալ մեր խորհուրդները»,- նշել է դիվանագետը։

Ավելացնել նոր մեկնաբանություն