Submitted by A.Gevorgyan on
Gyh

Ադրբեջանը «վրեժ» գործողություն է իրականացրել. խաղաղության պատկերացումները թշնամի պետությունում այսպիսին են

Փետրվարի 13-ին Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության ստորաբաժանումները «վրեժ» գործողություն են իրականացրել՝ ի պատասխան իբրև թե երեկ տեղի ունեցած հայկական սադրանքի։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Հայաստանն իբրև Կովսականի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

«Հայկական կողմի յուրաքանչյուր սադրանք՝ ուղղված Ադրբեջան-Հայաստան պայմանական պետական ​​սահմանի իրավիճակի սրմանը, ավելի լուրջ և վճռական միջոցներով պատասխան կստանա։

Միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշել է ադրբեջանական լրատվական գործակալությունը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը, համաձայն իր որդեգրած քաղաքականության, շարունակում է տեղեկատվական կեղծ քարոզչություն իրականացնել՝ սադրանքներն արդարացնելու համար։ 

Թշնամին ռազմական գործողություններ իրականացնելուց առաջ փորձում է անհիմն մեղադրել հայկական կողմին, կեղծ տեղեկություններ տրամադրել պաշտոնական լրահոսի ներքո:

Ադրբեջանը չի փոխելու իր որդեգրած քաղաքականությունը. «խաղաղության» ֆոնին հայկական կողմը զոհեր ունի, ինչը փաստում է, որ թշնամի երկիրը նպատակ է հետապնդում տարածքային հավակնությունները «խաղաղության» կեղծ օրակարգի ներքո իրականություն դարձնելու։

Նկարը՝ արխիվից

 

Ավելացնել նոր մեկնաբանություն