ԱՄՆ-ն Թուրքիային կվաճառի «F-16» կործանիչներ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Թուրքիային 40 նոր «F-16» կործանիչի վաճառքի և գործող «F-16» կործանիչների արդիականացման գործարքի հաստատմանը։
Այս մասին հայտնում է «Ermenihaber» լրատվական գործակալությունը:
«Մեր կողմից ԱՄՆ-ին ներկայացված պահանջի դրական արդյունքից գոհ ենք: Մեր երկրի նկատմամբ կիրառված սահմանափակումների վերացումից հետո հուսանք, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունն ավելի արագ կզարգանա»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը որոշել էր հաստատել Թուրքիային 40 միավոր նոր «F-16» կործանիչ վաճառելու և գործող «F-16» կործանիչներն արդիականացնելու գործարքը։
Ավելացնել նոր մեկնաբանություն