Ադրբեջանը համագործակցելու պատրաստակամություն է հայտնել անհետ կորածների որոնման հարցում
Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ պատրաստ է համագործակցել Երևանի հետ երկու կողմից անհետ կորածների որոնման աշխատանքներում:
Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովը ողջունում է հայկական կողմի համապատասխան կառույցի պատրաստակամությունը և ընդգծում, որ նպատակահարմար է միավորել ջանքերն այս ուղղությամբ:
Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովը, օրերս արձագանքելով Ադրբեջանի մեղադրանքներին, թե հայկական կողմը հրաժարվում է Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին տեղեկություններ տրամադրելուց, Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկել էր ակտիվացնել համագործակցությունը:
Ըստ Բաքվի՝ անհրաժեշտ է ներգրավել 1990-ականներին հայկական կողմի ռազմական գործողությունները ղեկավարող պաշտոնայներին, որոնք տեղեկություններ ունեն «ադրբեջանցիների զանգվածային թաղումների վերաբերյալ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն