Թյուրքական աշխարհը մեր ընտանիքն է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում անդրադարձել է Թյուրքական պետությունների կազմակերպությունում իրենց աշխատանքին։
«Առաջին հերթին մենք կշարունակենք մեր աշխատանքը Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում: Ես ուզում եմ հստակ ասել, որ դա մեզ համար առաջնահերթություն է: Թյուրքական պետությունների կազմակերպությունը մեզ համար հիմնական միջազգային կազմակերպությունն է, քանի որ այն մեր ընտանիքն է: Մենք այլ ընտանիք չունենք: Թյուրքական աշխարհը մեր ընտանիքն է: Մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունը համաշխարհային ասպարեզում կարևոր դերակատար և ուժի կենտրոն դարձնելու համար։ Միայն միասին կարող ենք հասնել դրան»,- ասել է Ալիևը։
#Դետքի_հետագծով
2009 թվականին Թուրքիայի նախաձեռնությամբ Նախիջևանում հիմնադրվեց Թուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդը՝ Թյուրքական խորհուրդը, որն այժմ կոչվում է Թյուրքական պետությունների կազմակերպություն (ԹՊԿ)։ ԹՊԿ անդամ երկրներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն