Submitted by A.Muradyan on
Detq

Թուրքիայի պաշտպանության նախարարը Բրյուսելում է

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Այս մասին հայտնել է թուրքական «TRT haber»-ը՝ հղում անելով նախարարության հայտարարությանը։ 

Գերատեսչությունը հայտնել է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ և Եգիպտոս այցերին մասնակցած Գյուլերը Եգիպտոս կատարած այցի ավարտից հետո մեկնել է Բրյուսել։

Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Գյուլերը մասնակցելու է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման նիստերին և երկկողմ հանդիպումներ կունենա իր որոշ գործընկերների հետ։

Ավելացնել նոր մեկնաբանություն