Մոսկվայում կայացած հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանում Ադրբեջանի ռազմական կցորդի ապարատի ներկայացուցիչները
Ռուսաստանում Ադրբեջանի ռազմական կցորդի ապարատի ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների ռազմական կրթության կառավարման մարմինների ղեկավարների հանդիպմանը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Նշվել է, որ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Յուրի Դաշկինի գլխավորած նիստում վերլուծվել են 2023 թվականին կատարված աշխատանքները, այդ թվում՝ 2024 թվականին նախատեսված միջոցառումները։ Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ-ում ռազմական կրթական համակարգերի փոխադարձ ինտեգրման հնարավորությունները։
Վերջում ստորագրվել է արձանագրություն հանդիպման ընթացքի և կայացած քննարկումների վերաբերյալ։
Ավելացնել նոր մեկնաբանություն